Սիրիայի ապստամբները հայտարարում են Դամասկոսի արվարձանում իշխանական ուժերի ուղղաթիռի ոչնչացման մասին
Սիրիայի ապստամբները հայտարարում են, որ հուլիսի 17-ի գիշերը սիրիական պետական բանակի ուղղաթիռ են խփել, որը գործողություններ էր իրականացնում Դամասկոսի արևմուտքի Քաբուն շրջանում, հաղորդում է Reuters-ը:
«Ուղղաթիռները շատ փոքր բարձրության վրա են սավառնում Դամասկոսի երկնքում, այդ պատճառով դրանք շատ հեշտությամբ կարելի է խփել մեր մոտ առկա հակաօդային միջոցներով», - Reuters-ն հայտարարել է ապստամբների հրամանատարներից մեկը:
The Guardian-ի հաղորդած տեղեկություններով, ներկայում կառավարական ուժերի և ընդդիմադիր զինված խմբավորումների միջև ամենաթեժ մարտերն ընթանում են հենց Դամասկոսի Քաբուն շրջանում, որը գնդակոծվում է ուղղաթիռներից, տանկերից և ականանետերից:









