71 տարեկանում մահացել է Deep Purple-ի ստեղնաշարահար Ջոն Լորդը

00:07 • 17.07.12

Լեգենդար երաժիշտ Ջոն Լորդը, ով համաշխարհային հռչակ էր ձեռք բերել Deep Purple խմբում ստեղնաշարային գործիքների իր անզուգական կատարմամբ, այսօր կյանքից հեռացել է 71 տարեկան հասակում, հաղորդում է BBC-ն:


Ըստ աղբյուրի՝ երաժիշտը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով էր հիվանդ:


Deep Purple-ում Ջոն Լորդը հանդես է եկել 1968-2002թթ., որից հետո որոշել է կարիերան շարունակել որպես մենակատար:


Նա նաև նվագել է Whitesnake խմբում, և համագործակցել Ջոևջ Հարիսոնի, Դևիդ Գիլմորի, Nazareth խմբի և մի շարք այլ երաժիշտների հետ: