Մուբարաքին վերադարձրել են բանտ
Կահիրեի գլխավոր դատախազ Ադիլ էս Սաիդը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին հիվանդանոցից բանտ տեղափոխելու որոշում է կայացրել:
Նրա այդ որոշումը պայմանավորված է եղել նախկին առաջնորդի առողջական վիճակի բարելավմամբ: Կահիրեյի ռազմական հիվանդանոցից դուրս գրվելով` նա բուժումը կշարունակի բանտի հիվանդանոցում:
Նրա առողջական վիճակը հսկելու համար բուժծառայողների հատուկ խումբ է ուղարկվել բանտի հիվանդանոց:









