Ումա Թուրմանը աղջիկ է ունեցել

01:31 • 17.07.12

Ամերիկյան հայտնի դերասանուհի Ումա Թուրմանը աղջիկ է ունեցել: Այս տեղեկությունը հաստատել է դերասանուհու ներկայացուցիչը:

 

Նորածնի անունը դեռ հայտնի չէ, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը: Երեխայի հայրը Թուրմանի ընկեր, շվեյցարացի ֆինանսիստ Արփադ Բյուսսոնն է:


Դերասանուհին երրորդ անգամ է մայրանում: Նա երկու երեխա ունի նախկին ամուսնուց, նույնպես հոլիվուդյան հայտնի աստղ Իթան Հոուկից: Դուստրը` 13-ամյա Մայա Ռեյնը, և 10-ամյա Լևոն Ռոանը:


Նորածնի հայրը նույնպես երկու տղա ունի իր խնամքի ներքո: 
 

Նկարում Թուրմանը իր ընկերոջ, շվեյցարացի ֆինանսիստ Արփադ Բյուսսոնի հետ:

 uma-thurman-arpad-busson