Նիդերլանդներից ԱՄՆ թռչող 4 ինքնաթիռների սնունդի մեջ ասեղներ են հայտնաբերվել

10:02 • 17.07.12

Ամերիկյան «Դելտա» ավիաընկերությունը հետաքննություն է սկսել ինքնաթիռների սննդում ասեղներ հայտնաբերվելու առնչությամբ, որոնցք մատուցվել են Նիդերլանդներից ԱՄՆ իրականացված 4 թռիչքների ընթացքում:


Հնդկահավի մսով սենդվիչներում, որոնք մատուցվել են Ամստերդամ-Միննեապոլիս թռիչքի ընթացքում ասեղներ են եղել: Մեկ ուղևոր վնասվածքներ է ստացել, սակայն հրաժարվել է հոսպիտալացումից:


Նմանատիպ ասեղներ հայտնաբերվել են նաև Ամստերդամ-Ատլանտա չվերթի երկու ինքնաթիռների, ինչպես նաև Սիեթլ թռչող ինքնաթիռում:


«Մենք այդ միջադեպը լուրջ ենք ընդունում և համագործակցում տեղական և դաշնային իշխանությունների հետ, որոնք հետաքննում են այդ միջադեպը»,- հայտարարել է ավիաընկերության ներկայացուցիչ Քրիստին Բաուրը:


«Լայնածավալ հետաքննություն» իրականացնելու մասին հայտարարել է նաև հոլանդական Gate Gourmet ընկերությունը, որտեղ էլ պատրաստված է եղել սնունդը: