Վրաերթի հետևանքով տուժած ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ, հանրապետության մարզային ճանապարհներին գրանցվել են վրաերթի դեպքեր. վրաերթից տուժած ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Բոլոր գործերով կատարվում է քննություն:
Ստորև ներկայացնում ենք ոստիկանության տրամադրած տեղեկատվությունը.
Հուլիսի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի գյուղամիջյան ճանապարհի 6-րդ կմ վրա, «ԳԱԶ 2417» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Պատահարի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 16-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Արգել-Նոր-Գեղի ճանապարհի 2-րդ կմ-ին «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա ՌԱՎ-4» մակնիշի ավտոմեքենային: «Տոյոտա ՌԱՎ-4»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 16-ին, ժամը 22.30-ին, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով 2 ուղևորները ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:









