Ռուսաստանում 8 դեռահաս վթարի է ենթարկվել. 5-ը զոհվել է
Ռուսաստանի Արխանգելսկի շրջանում դեռահասների վարած մեքենան բախվել է բեռնատարի. մահացել է 5, վիրավորվել 3 դեռահաս:
Ինչպես տեղեկացնում է Life news-ը, «Նիվա Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան, որում 8 ուղևոր է եղել մեծ արագությամբ բախվել է գերաններ տեղափոխող բեռնատարին:
Ուժգին հարվածի հետևանքով դեռահասներից 4-ը դուրս են ընկել մեքենայից: Աղջիկներից մեկը ծանր վնասվածքներ է ստացել մեքենայի սրահում, սակայն ավելի ուշ, գիտակցության չգալով մահացել է հիվանդանոցում:
Մեքենայի վարորդը` Նիկիտա Բուլատովը, ողբերգության օրը որպես մատուցող աշխատանքի է ընդունվել սրճարանում, և դա նշելու համար, առանց հարցնելու վերցրել է պապիկի ավտոմեքենան և որոշել ընկերների հետ շրջել քաղաքում: Զոհված աղջիկներից մեկը եղել է նրա ընկերուհին:









