Ռուսասատնում 12-ամյա տղային հետմահու պարգևատրել են արիության շքանշանով
ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը հրամանագիր է ստորագրել համաձայն որի` 12-ամյա Դանիլ Սադիկովը հետմահու կպարգևատրվի արիության շքանշանով, որը կնանձնվի նրա մորը, գրում է Life News-ը:
Նման որոշման պատճառ է հանդիսացել այն, որ այս տարվա մայիսին Նաբերեժնիե Չելնի քաղաքում Դանիլը հերոսաբար նետվել է օգնության մեկ ուրիշ 9-ամյա տղայի, ով պատահմամբ ընկել էր լողավազանի մեջ, որը գտնվել է էլեկտրական լարման տակ, ինչի հետևանքով նրանք հոսանքահարվել են: Ոստիկանների օգնությամբ նրանց մարմինները դուրս են բերվել ջրից և տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ Դանիլն ավելի ուշ մահացել է, իսկ մյուս տղան ողջ է մնացել:
Միջադեպի առթիվ բացված հետաքննությունն այժմ ավարտված է. մեղադրյալների աթոռին են հայտնվել էլեկտրատեխնիկը, և ևս 2 մարդ, ովքեր ընդունել են իրենց մեղքը, ինչը կայանում է լողավազանում էլեկտրալարերի սխալ միացման մեջ:









