Կամբոջայում փակվել են բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները` մահացու վարակի պատճառով
Կամբոջայի իշխանությունները փակել են երկրի բոլոր մանկապարտեզներն ու դպրոցները` այդ կերպ փորձելով կանխել մահացու վարակի տարածումը, որի հետևանքով Ասիայում 100-ավոր երեխաներ են մահացել, գրում է The Washinghton Post-ը:
Երկրի կրթության նախարարի տեղակալ Վան Մակի խոսքերով` ձեռքերից, ոտքերից և օդակաթիլային տարբերակներով փոխանցվող EV-71 վարակի պատճառով արդեն փակվել են 2700 մանակապարտեզներ և 7000 դպրոցներ:
Վարակի առկայության դեպքում երեխաների մոտ ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշները` բարձր ջերմություն, ուղեղի փքվածություն, անդամալուծություն, ինչպես նաև վերին շնչուղիների արգելափակում: Կամբոջայում կարճ ժամանակահատվածում EV-71-ի զոհ են դարձել 60 երեխա:









