Ամերիկացին «նկարում է» դոլարների բարակ շերտերով (լուսանկարներ)
Ամերիկացի նկարիչ Յուեն Վոնդոլովսկին «նկարում» է հայտնի մարդկանց դիմանկարները` վրձնի և ներկերի փոխարեն օգտագործելով դոլարների բարակ կրտված շերտեր, գրում է «Օդիթի սենթրալ»-ը:
Նա պատմել է, որ դիմանկարը ստանալու համար նախ այն ուրվագծում է թղթի վրա, այնուհետև սկսում է սոսնձի միջոցով դրա վրա հավաքել դիմանակարը` դոլարի թղթադրամների միլիոնավոր բարակ կտրատած շերտերով:
Դիմանակարներից յուրաքանչյուրն ավարտին հասցնելու համար նկարչից պահանջվում է մոտ 1 ամիս:










