Նովոսիբիրսկում կինն այրել է իրեն` «Եդինայա Ռոսիա» կուսակցության ընդունարանում և հրդեհել շենքը
Նովոսիբիրսկում մի կին փորձել է ինքնահրկիզվել «Եդինայա Ռոսիա» կուսակցության գրասենյակի ընդունարանում, ինչի պատճառով հրդեհ է առաջացել շենքում:
Ականատեսներից մեկը պատմել է, որ կինը բողոքել է շինարարական ընկերության հետ ունեցած վեճից, սակայն նրա դիմումը երկար քննարկելուց հետո տեղեկացրել են, որ օրենքով իրեն օգնել չեն կարող:
Ավելի վաղ, «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկացրել էր, որ Լենինի փողոցի այն շենքում, որտեղ գտնվում է կուսակցության ընդունարանը, հրդեհ է բռնկվել: Դրա հետևանքով վնասվածքներ են ստացել մի կին և գրասենյակի մի աշխատող: Հրդեհն ընդգրկել է 70 քառակուսի մետր տարածք:









