Նախկին ԽՍՀՄ տարածքում 36 հայ «օրենքով գող» կա. Սերգեյ Գալոյան

15:24 • 18.07.12

Լուսանկարը՝ Panorama.am-ի

 

36 հայ «օրենքով գողեր» այսօր ապրում են նախկին ԽՍՀՄ տարածքում, որոնց շարքում չէ ԱՄՆ-ում բնակվող Արմեն Ղազարյանը՝ Պզոն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց գրող Սերգեյ Գալոյանը:

 

«Մենք ունենք 36 հայ «օրենքով» գողեր, ովքեր ապրում են նախկին Խորհրդային միության երկրներում, Պզոն նրանց մեջ չի մտնում, քանի որ նա ապրում է Ամերիկայում: Գողական աշխարհն այս վերջին շրջանում մի շարք փոփոխությունների է ենթարկվել: Չկա «դասական գողական» այն ավանդույթը, որ կար տարիներ առաջ՝ Սվո Ռաֆի ժամանակներում»,- նշեց Սերգեյ Գալոյանը:


Tert.am-ի հարցին, թե ի՞նչ օրենքներով պետք է ապրեն «օրենքով գողերը», եթե այդպիսիք կան այսօր, Գալոյանն ասաց. «Այո կան 6 օրենքներ, որոնցով գողը պետք է ապրի և հետևի դրանց: Օրենքները հետևյալն են՝ գողը չպետք է ունենա սեփական կարողություն և հարստություն, չպետք է օրինական կերպով ամուսնացած լինի, չպետք է զբաղվի բիզնեսով, պետական հիմնարկությունում չպետք է աշխատի, չպետք է բանակում ծառայած լինի և ոստիկանների հետ շփում չպետք է ունենա»։

 

Գրողը, ով իր ստեղծագործության մեջ շատ հաճախ է անդրադառնում քրեական աշխարհին, նկատեց նաև, որ անցել են «հին և բարի գողերի» ժամանակները: