Ալպերում կառուցված հյուրանոցն ամենավտագավորն է ճանաչվել աշխարհում
Ալպերում` 330 մ բարձրության վրա, հատուկ լեռնագնացների համար կառուցված հյուրանոցն ամենավտանգավորն է ճանաչվել աշխարհում, գրում է Euromag-ը:
Ընդամենը 12 հաճախորդի համար նախատեսված հյուրանոցի ետնամասը կախված է սրածայր ժայռերի վրա և ունի փայտե մահճակալներ, խոհանոց, ճաշասենյակ, խորդանոց և հյուրասենյակ:
Այն կառուցվել է Իտալիայում հատուկ այն լեռնագնացների համար, ովքեր Մոնբլանը նվաճելու դժվար ճանապարհին են գտնվում: Շինությունը կառուցվել է իտալական Leap Factory գործարանի ինժեներների նախագծով, որի արժեքը կազմում է 250 հազար եվրո:









