Կիմ Չեն Ընին մարշալի կոչում է շնորհվել

11:03 • 18.07.12

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին մարշալի կոչում է շնորհվել. տեղեկացնում է BBC-ն:


Ենթադրվում է, որ այսուհետ Կիմ Չեն Ընը հնարավորություն կունենա ուժեղացնել վերահսկողությունը բանակի վրա:
Այդ կոչումը կրում էր նաև ԿԺԴՀ հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրը:


Այժմ Կիմ Չեն Ընը, ով հոր մահից հետո գլխավորում է Հյուսիսային Կորեան, հանդիսանում է նաև Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղարը, երկրի պաշտպանության հանձնաժողովի գլխավոր ներկայացուցիչը, Կորեական ազգային բանակի գլխավոր հրամանատարը, կուսակցության կենտրոնական հանձնաժողովի ղեկավարը: