Պակիստանում ավտոբուս է պայթեցվել. 13 զոհ

11:40 • 18.07.12

Պակիստանում ճամփեզրին տեղադրված ռումբի պայթյունից վնասվել է մոտակայքով անցնող ավտոբուսը: Զոհվել է 13 մարդ, այդ թվում` երկու երեխա, վիրավորվել է 4 մարդ:
 

Ավտոբուսը լի է եղել շիաներով և դուրս է եկել շիական Սեփոյ գյուղից:

Յոթը զոհվել են հենց դեպքի վայրում, իսկ 6-ը մոտակա հիվանդանոց տեղափոխվելու ընթացքում: Զոհերից երկուսը կանայք են, մեկը` 3-ամյա աղջնակ, իսկ մյուսը 11-ամյա տղա:


Դեռևս ոչ մի խմբավորում ահաբեկչության պատասխանատվությունը չի ստանձնել:
.