Թունավորման հինգ դեպք է գրանցվել հանրապետությունում
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին և 17-ին հանրապետության տարբեր մարզերից թունավորման դեպքերի մասին ահանազանգեր են ստացվել:
Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 16-ին, ժամը 23.50-ի սահմաններում թունավորման նախանշաններով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակչուհի` 1966 թ. ծնված Մ. Ասուլյանը։ Բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր է:
Հուլիսի 17-ին դեղորայքային թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 31 տան բնակիչ` 2010 թ. ծնված Գևորգ Ստեփանյանը։ Ըստ բժիշկների` երեխայի առողջական վիճակը լավ է:
Նույն օրը, ժամը 15.10-ի սահմաններում Երևանի Կոմիտասի 56 շենքի մոտից թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1972 թ. ծնված Մուրադ Մուրադյանը: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Նույն օրը Վայոց ձորի մարզից հայտնել են, որ ժամը 19.50-ի սահմաններում թունաքիմիկատից թունավորման նախանշաններով Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել Խաչիկ գյուղի բնակչուհի` 1995 թ. ծնված Ա. Առաքելյանը, որն այնուհետև տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Հուլիսի 18-ին, ժամը 23:54-ի սահ¬մաններում դեղորայքային թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Այգեստան 1-ին փողոցի թիվ 28 տան բնակչուհի` 1990 թ. ծնված Մ. Գեղինյանը։ Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը կայուն-ծանր է:









