Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը կիսակողաշրջվել է, կա 3 վիրավոր (լուսանկարներ, տեսանյութ)

12:20 • 18.07.12

Այսօր հուլիսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 9.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ 51-ամյա Մարտիրոս Չիլինգարյանը, վարելով «ՊԱԶ» մակնիշի 02 ՍՕ 227 համարանիշի ավտոմեքենան, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ Շահումյան գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևելկելի գոտուց և կիսակողաշրջվել:


Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան չի գլորվել ձորակը, քանի որ, բարեբախտաբար, նշված տարածքում եղել է այգի, որի քարե ցանկապատի անկյունը պահել է:

 

Վթարի հետևանքով Մեծամոր քաղաքի բնակիչ 48-ամյա Հասմիկ Նալբանդյանը և Արմավիր քաղաքի բնակիչ 51-ամյա Սոնյա Իկիլիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն իսկ Արմավիր քաղաքի բնակիչ 21-ամյա Անետա Արշակյանը ՝ Մեծամորի բժշկական կենտրոն:

 

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ 1-ին դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և հրամանատարի տեղակալ Հակոբ Սաֆարյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Գոռ Ավանիսյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափեխվել է Ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանման տարածք:

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի