Պատահարներ՝ հանրապետության մարզային ճանապարհներին

10:11 • 18.07.12

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ ճանապարհային պատահարներ են տեղի ունեցել հանրապետության տարբեր միջմարզային ճանապարհներին:

Համաձայն այդ տեղեկատվության՝ ժամը 14.30-ի սահմաններում, Տաշիր-Լեռնահովիտ ճանապարհի 1-ին կմ-ին «Վոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան շրջանցել է ճանապարհի քանդված մասը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ճամփեզրի փոսի մեջ:
Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ձորաղբյուր գյուղի կենտրոնական խաչմերուկում՝ ժամը 16.00-ի սահմաններում, Մերսեդես-ՄԼ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայի: «ՌԱՖ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Շնող-Թեղուտ ճանապարհի 1-ին կմ-ին, կամրջի վրայով անցնելիս, ժամը 16.30-ի սահմաններում, «Պ-40» տրակտորն ընկել է Թեղուտ գետը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

ժամը 17.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել տարեց մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: