Վաղը կհայտարարվեն Վիկտոր Համբարձումյանի անվ. մրցանակի հաղթողների անունները

12:22 • 20.07.12

ՀՀ նախագահի կողմից սահմանված Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակի 2012թ. հաղթողները հայտնի կդառնա հուլիսի 21-ին, իսկ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, այս մասին տեղեկանում ենք Հայկական աստղագիտական ընկերության տարածած հաղորդագրությունից։

 

Հուլիսի 21-ին (շաբաթ) ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի փոքր դահլիճում տեղի կունենա Վիկտոր Համբարձումյանի անվ. մրցանակի միջազգային հանձնաժողովի նախագահ ակադ. Ռադիկ Մարտիրոսյանի և նույն հանձնաժողովի գիտական քարտուղար Արեգ Միքայելյանի մամուլի ասուլիսը:

 

Կներկայացվեն Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակի դերը միջազգային գիտական մրցանակների շարքում, մրցանակի հետ կապված հարցեր և կհայտարարվեն 2012թ. մրցանակաբաշխության արդյունքները: Կներկայացվեն նաև հաղթողների գիտական գործունեությունն ու նվաճումները: