Օպերային երգիչը հրաժարվել է դերից` սվաստիկայի դաջվածքի պատճառով
Ռուս օպերային երգիչ Եվգենի Նիկիտինը հրաժարվել է Վագների «Թռչող հոլանդացին» օպերայի գլխավոր դերից` դաջվածքի պատճառով:
Գերմանական ZDF հեռուստաընկերությունը տեսանյութ էր պատրաստել այն մասին, որ Նիկիտինի մարմնին սվաստիկայի նշան է եղել: Հեռուստաընկերության տվյալներով, սակայն, այդ տեղում երգիչն այժմ այլ դաջված է արել:
Նիկիտինը չի հերքել, որ ունեցել է նման դաջվածք: Դա նա «երիտասարդական սխալ» է որակել: «Ես դա արել եմ երիտասարդ տարիներին, սակայն դա մեծ սխալ էր: Կցանկանայի, որ նման բան արած չլինեի»,- ասել է նա:
Այդ ժամանակ Նիկիտինը երգելիս է եղել ռոք խմբում և նրա խոսքերով` այդ դաջվածքը «ստորգետնյա մշակույթի» մի մաս էր:
Նացիստական սիմվոլիկայի ցուցադրումը Գերմանիայում պատժելի հանցագործություն է համարվում:
Իրավիճակը դժվարացել էր հատկապես այն փաստը, որ Նիկիտինը պետք է մասնակցեր Վագների փառատոնին, որի համար նացիզմի տարիների թեման շատ զգայուն է:
Հայտնի է, որ Ադոլֆ Հիտլերը Վագների երկրպագուն է եղել և անձամբ այցելել է փառատոններին և ֆինանսական աջակցություն է ցուցաբերել:










