Ահաբեկչություն Իրաքում. 82զոհ
Իրաքի 12 տարբեր քաղաքներում մի քանի ժամերի տարբերությամբ տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետևանքով 82 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը:
Ռումբի առաջին պայթյունը տեղի է ունեցել Բաղդադի մերձակայքում գտնվող, շիաներով բնակեցված Սադր քաղաքում` դառնալով 16 մարդու մահվան պատճառ:
Ամենաարյունալի պայթյունը տեղի է ունեցել սունների բնակավայր Թաջի քաղաքում, որտեղ ռումբեր են տեղադրվել 5 տների շուրջ:Այստեղ զոհերի ընդհանուր թիվը հասել է 28-ի:
Դեպքերին նախորդել էր Ալ-Կաիդայի առաջնորդի հայտարարությունն այն մասին, որ հանցախումբ պատրաստվում է վերահաստատվել այն տարածքներում, որտեղից որ նահանջել էր անցյալ տարվա դեկտեմբերին` ԱՄՆ-ի զորքի դուրս գալուց առաջ:
Երկրի իշխանություններն այս օրը հայտարարել են 2012թ.-ի ամենաարյունալի օրը:









