Ամերիկացին կնոջ է վերածվել` ճաղատացման դեմ հաբեր ընդունելուց հետո

15:07 • 23.07.12

Ամերիկացի Ուիլյամ ՄըքՔին պնդում է, որ ճաղատացման դեմ Propecia հաբերի գենետիկ տարբերակն ընդունելուց հետո, վերածվել է կնոջ, քանի որ զարգացել են նրա կրծքերն ու լայնացել են կոնքերը, գրում է Daily Mail-ը:

 

«Չարաբաստիկ» հաբերը 9 ամիս օգտագործելուց հետո 39-ամյա տղամարդը բացի արտաքին փոփոխությունից, սկսել է նաև ներքուստ իրեն կին զգալ` փոխելով անունը Մենդիի և կրելով կանացի հագուստ:

 

ՄըքՔինի խոսքերով` ինքը հաբերն ընդունել է 9 ամիս շարունակ, օրական 1 հատ, ինչը լիովին փոխել է նրա մարմնի հորմոնային հավասարակշռությունը, ինչի հետևանքով տղամարդն այժմ մտադիր է սեռափոխ լինել:

 

«Մեր ընտանիքում ճաղատացման երևույթը ժառանգական բնույթ ունի և դրա դեմն առնելու նպատակով` սկսեցի ընդունել այդ դեղամիջոցը: Մազաթափությունը կանխելու փոխարեն Propecia-ն ստիպեց մարմնիս փոխել իր ձև` ընդունելով կնոջը հատուկ չափեր: Մեկ ամսում իմ կրծքերն այնքան մեծացան, որ դրանք անհնար էր թաքցնել վերնաշապիկի տակ, իսկ նեղ կոնքերս սկսեցին լայնանալ: Զարմանալի է նաև այն փաստը, որ ես հետզհետե սկսեցի ինձ ներքուստ կին զգալ, ինչը նախկինում ինձ հետ չէր պատահել»,- նշել է ՄըքՔինը: