Դավթաշենի թաղապետարանը հայատարարել է լուսանկարների մրցույթ
Դավթաշեն վարչական շրջանը հայտարարում է «Իմ թաղամասը» խորագրով լուսանկարների մրցույթ, որին կարող են ներկայացվել թաղամասի թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը պատկերող աշխատանքներ, այս մասին տեղեկացնում են Դավթաշեն թաղապետարանից:
Դրական և բացասական լուսանկարները հրապարակվելու են առանձին և արժանանալու են առանձին մրցանակների։ Ցանկացողները միաժամանակ կարող են մասնակցել երկու մրցույթներին։
Գնահատվելու է առաջին հերթին ստեղծագործական մոտեցումը։ Այսինքն՝ կարելի է հաղթել անգամ հեռախոսով արված լուսանկարով։ Ակնկալվում է ակտիվ մասնակցություն։
Լուսանկարները պետք է վերաբերեն բացառապես Դավթաշենին, հեղինակները չպետք է լինեն պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, մասնակիցների տարիքային սահմանափակում չկա, լուսանկարները չպետք է մշակված լինեն համակարգչի օգնությամբ, յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 5 լուսանկար:
Լուսանկարներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 15-ին։
Մրցույթի անցկացման կարգն է. լուսանկարները թվային տարբերակով կարող եք ուղարկել վարչական շրջանի էլեկտրոնային փոստին ( davtashen.vshrjan@gmail.com), ֆեյսբուքի էջին կամ թվային կրիչով (CD, USB flesh) փոխանցել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին։
Լուսանկարները տեղադրվելու են Դավթաշեն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։ Հաղթողները կորոշվեն ստացած Like-ի թվով և հեղինակավոր ժյուրիի գնահատականներով։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կարժանան դրամական պարգևների և այլ հետաքրքիր մրցանակների։
Տեղեկությունների համար զանգահարել ( 010 ) 36 81 73, (094) 62 18 06










