Հունաստանում ավտոբուսն ընկել է ձորն ու այրվել. կան զոհեր
Երկու մարդ զոհվել է և առնվազն 9-ը վնասվածքներ է ստացել Էգեյան ծովում գտնվող հունական Հիոս կղզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Տեղի ոստիկանության տվյալներով` միջքաղաքային ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսն ընկել է անդունդն ու այրվել:
Դեպքի վայր եկել են շուրջ 20 հրշեջ-փրկարարներ, ում հաջողվել է այրվող ավտոբուսից դուրս հանել 6 մարդու:
Վթարի պատճառներն ու ուղևորների կոնկրետ թիվը ճշտվում են:









