Մոմավառություն «Հարսնաքարի» տարածքում՝ բժիշկ Վահե Ավետյանի քառասունքի առթիվ

15:11 • 23.07.12

Զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ 2012 թվականի օգոստոսի 7-ին (երեքշաբթի օրը), ժամը 19:00-ին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում , տեղի է ունենալու մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում, այս մասին տեղեկանում ենք «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրությունից:

 

Նախաձեռնությունը հորդորում է ներկա լինել մոմավառությանը, հարգել Վահե Ավետյանի հիշատակը և պահանջել պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին