Շվեյցարիայում 4 մլն-անոց ստորգետնյա հյուրանոցը պատահաբար վաճառվել է 1000 ֆրանկով
Շվեյցարիայի Տիչինո կանտոնում աճուրդի է հանվել 3.8 մլն դոլար արժողությամբ ստորգետնյա շքեղ La Claustra հյուրանոց, որը պատահաբար վաճառվել է 1000 ֆրանկով (1023 դոլար), գրում է Euromag-ը:
Աճուրդի ընթացքում մի քանի սխալմունք է տեղի ունեցել. սկզբում հյուրանոցը գնել ցանկացող անձը պարզել է, որ մոռացել է իր հետ վերցնել կանխիկ գումարն ու չեկային գրքույկը: Այնուհետև գործընթացում ինչ-որ սխալի պատճառով կազմակերպիչները ստիպված են եղել աճուրդը նորից սկսել: Ի վերջո հյուրանոցը գնել է Լուչիո Ֆիլիպի անունով մի մարդ, որի խոսքերով` ինքը ներկա է գտնվել աճուրդին` առանց անշարժ գույք գնելու նպատակի:
Երբ հերթը հասել է La Claustra-ին, դրա համար առաջարկվել է մեկնարկային 1000 ֆրանկ: Լսելով այդ գինը` տղամարդն ուղղակի, հենց այնպես բարձրացրել է ձեռքը և զարմանքից քար կտրել, երբ տեսել է, որ միլիոնավոր դոլարներ արժողությամբ հյուրանոցն ավելի բարձր գնով ձեռք բերել ցանկացողներ չկան, և նա ստիպված գնել է այն:
Ստորգետնյա հյուրանոցը գտնվում է 250 մ խորության վրա և ունի 17 սենյակ, ռեստորան, գրադարան, սպա սրահ, լողավազան, ինչպես նաև 4000 քառ/մ մակերեսով կոնֆերանսների դահլիճ:
Այժմ Ֆիլիպին չգիտի, թե ինչէ անելու պատահմամբ ձեռք բերած հյուրանոցի հետ:









