Օլիմպիական խաղերի լոնդոնյան պատկերը

16:55 • 23.07.12

Օրեր անց ականատես կլինենք ևս մեկ պատմական մարզական իրադարձության: Ողջ միջազգային հանրությունը` մարզասերների, մարզիկների հետ միասին կթևակոխի նոր մարզական փուլ. մեկնարկում են Լոնդոնի Օլիմպիական խաղերը: 2012թ. Ամառային Օլիմպիական խաղերը, ինչպես գիտենք, կանցկացվեն հուլիսի 27-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում: Ետհաշվարկն արդեն ազդարարված է: Այս Օլիմպիական խաղերը կլինեն թվով 30-րդը:


Մարզական այս զանգվածային միջոցառումը թերևս աննկատ չի անցնի աշխարհի ոչ մի երկրում և հեռուստաէկրանների առջև գամված կպահի միլիոնավոր լսարանների:


Ամեն ինչ, կարծես, պատրաստ է. վեհաշուք Լոնդոնը պատրաստ է հյուրընկալել միլիոնավոր զբոսաշրջիկների և տրամադրել լավագույն սպասարկման և ծառայության պայմանները: Այդ մասին են խոսում Լոնդոնի բազամահազարավոր հյուրանոցների պատրաստվածությանը աստիճանը: Ի դեպ, հետաքրքրաշարժ է, որ Օլիմպիական խաղերի խորհրդանիշներ կարելի է ձեռք բերել նաև հյուրանոցներում: Որոշ վայրերում հաճախորդներին սպասվում են նույնիսկ հաճելի անակնկալներ հյուրանոցի սենյակներ ժամանելիս:


Լոնդոնի մոտ 1500 հյուրանոցներն այս պահին արդեն լեփ-լեցուն են, սակայն դեռ կարելի է գտնել ամրագրման համար ազատ սենյակներ բյուջետային և 3-4-աստղանի հյուրանոցների շարքում:


Նշենք, որ Holiday Inn աշխարհահռչակ հյուրանոցային ցանցը համարվում է Լոնդոնի Օլիմպիական խաղերի պաշտոնական հյուրանոցային հովանավորը: Այս ցանցի հյուրանոցների ընտրության հարցում, ինչպես կարելի է տեսնել www.inLOBBY.com կայքում, կարելի է առաջնորդվել գնային, նախասիրության և քաղաքի մարզական կենտրոններին կամ տեսարժան վայրերին մոտ լինելու հանգամանքով: Բացի Լոնդոնի հյուրանոցներից` Մեծ Բրիտանիայի հյուրերի համար առաջարկվում են Կարդիֆի, Քովենթրիի, Գլազգոյի, Մանչեսթերի, Նյուքասլի և Փորթլենդի հյուրանոցներ, հոսթելներ, մարզական ճամբարներ և նույնիսկ սենյակներ ամրոցներում:


Մի շարք հյուրանոցներում, ինչպես օրինակ` Caesar 4-աստղանի հյուրանոցում, կանխավ ամրագրման դեպքում առաջարկվում էր 25%-ով գնի իջեցում: Եվ հուլիսի 13-ի դրությամբ այս հյուրանոցում երկօրյա հանգիստը կարելի էր պատվիրել 131 բրիտանական ֆունտ ստեռլինգով: Օլիմպիական խաղերի տոմսերն արդեն վաճառված են, թերևս դեռ մարզադաշտերի և համալիների մոտ հնարավոր կլինի հանդիպել վերավաճառների: Բացի մարզական իրադարձությունների տոմսերից` կազմակերպիչները խրախուսում են քաղաքի հյուրերին կանխավ հոգալ նաև Լոնդոնի տեսարժան վայրերի մուտքերի տոմսերի համար: Այսպիսով` ժամանելով Լոնդոն` կարելի է ձեռք բերել լոնդոնյան անցաթուղթ, որի շնորհիվ կարելի է մեկ օրվա ընթացքում այցելել շուրջ 55 տեսարժան վայրեր` առանց ավելորդ հերթերի և լրացուցիչ տոմսերի ձեռքբերման:


Տվյալներ թվերով
Ազգային Օլիմպիական Հանձնաժողովի տվյալների համաձայն` Օլիմպիական խաղեր դիտողների թիվը տարեցտարի ավելանում է. այս տարի սպասվում է նախորդ Օլիմպիական խաղերի համեմատ ռեկորդային թվով լսարան` 3,2 մլրդ մարդ:


Լոնդոնում Օլիմպիական խաղերի շրջանակներում սպասվում է 4 մլն այցելու: Համեմատության համար նշենք, որ Սիդնեի Օլիմպիական խաղերին ներկա է գտնվել 1,63 մլն այցելու:

Ըստ տվյալների` մարզական այս միջոցառմանը մասնակից կլինի 10,500 աթլետ շուրջ 205 պետություններից, այդ թվում նաև` Հայաստանից (երկիրը կներկայացնեն 25 մարզիկներ տասը մարզաձևերում), կանցկացվեն 302 մարզական իրադարձություններ` ներկայացված 36 մարզաձևերում:


Այս պահի դրությամբ վաճառվել է ավելի քան 9.000.000 նստատեղերի տոմս, որոնց գները տատանվել են ստանդարտ կարգի նստատեղերի համար 30 դոլարից մինչև 3.000 ԱՄՆ դոլար` Օլիմպիական խաղերի բացման արարողության լավագույն տեղերի համար:


Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որը կրում է «Հրաշքների կղզյակներ» խորհրդանշական անվանումը (միջոցառման գեղարվեստական ղեկավարն է անգլիացի հայտնի ռեժիսոր Դենի Բոյլը) ներգրավված կլինեն 15.000 մասնակիցներ:


Հետաքրքրաշարժ փաստեր Օլիմպիական խաղերի մասին

 

Ձմեռային, թե Ամառային Օլիմպիական խաղեր, միևնույն է. դրանք գրավում են ողջ միջազգային հանրության ուշադրությունը: Քննարկվող մարզական իրադարձություններից բացի` ուշագրավ են նաև Օլիմպիական խաղերի պատմության որոշ «ետկուլիսյան» հետաքրքրաշարժ փաստեր.

 

- 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալների ձուլման համար օգտագործվել է 3.600 գրամ ոսկի` ավելի քան 193.250 ամերիկյան դոլար արժողությամբ:
Անտիկ Հունաստանում ամուսնացած կանանց մուտքը խաղերին արգելվում էր, քանի որ բոլոր աթլետները գրեթե ամբողջովին մերկ էին մասնակցում:
- Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի մայրցամաքները երբեք չեն հյուրընկալել Օլիմպիական խաղեր: Այս բացթողումը կուղղվի 2016թ., երբ բրազիլական Ռիոն կհյուրնըկալի թվով 31-րդ խաղերը:
- Առաջին անգամ Օլիմպիական խաղերը եթեր են հեռարձակվել 1960թ. ամերիկյան CBS հեռուստաալիքի կողմից:
- 1904թ. Փարիզի Օլիմպիական խաղերին հաղթողները պարգևատրվել են նկարներով` մեդալների փոխարեն, քանի որ ֆրանսիացիները հավատացած էին, որ դրանք ավելի արժեքավոր են: