Հայ տղամարդը Մոսկվայում համերգի ընթացքում դաղստանցու է վիրավորել

14:09 • 23.07.12

Երեկ Ռուսաստանի ոստիկանության աշխատակիցները «Լուժնիկի» մարզահամերգային համալիրում Red Hot Chili Peppers խմբի համերգի ժամանակ դանակահարության մեղադրանքով հայի են ձերբակալել:

«Երկու ավագ սերժանտները կանգնեցրել են դուրս եկող ավտոմեքենաները և նկատել են, որ մի տղամարդ բարձր բղավելով վազում է, իսկ նրան հետևում է BMW մակնիշի ավտոմեքենան»,- պատմել է ՆԳՆ մամուլի ծառայության աշխատակիցը:

Ինչպես տեղեկացնում է rusnovosti.ru կայքը, մեքենան մոտեցել է ոստիկաններին և դրանից դուրս եկած մարդը հայտնել է, որ փախչող տղամարդը վնասվածք է հասցրել իր եղբորը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորն իսկապես ավտոմեքենայի մեջ է:

 

Իրավապահները բռնել են դանակահարողին: Պարզվել է, որ նա 1973 թ-ին ծնված հայաստանցի է, ով դանակով հարվածել է 25-ամյա դաղստանցուն:

 

Վիրավորի վիճակը գնահատվում է կայուն-ծանր: