«Ոսկե հուշամեդալ»՝ ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանին

12:45 • 23.07.12

Կրթության ոլորտում ունեցած երկարամյա մանկավարժական գործունեության համար և ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս, ՀՀ ժողովրդական արտիստուհի, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի էստրադային նվագախմբի մենակատար Ռաիսա Մկրտչյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:

 

Ըստ ԿԳ նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության՝ այսօր բարձրագույն պարգևը ՀՀ ժողովրդական արտիստուհուն է հանձնել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: