Կատալոնիայում անտառային հրդեհները 3 մարդու կյանք են խլել

10:19 • 23.07.12

Իսպանիայի Կատալոնիա մարզում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով 3 մարդ մարդ է զոհվել. տեղեկացնում է BBC-ն:
 

Զոհերից երկուսը Ֆրանսիայի քաղաքացիներ են, ովքեր փորձելով փրկվել կրակից` խեղդվել են ծովում:
Ուժգին քամիների պատճառով կրակն արագությամբ տարածվել է:


Ալտ-Էմպորդա շրջանի բնակչությանը` շուրջ 100 հազար մարդու, կոչ է արվել է դուրս չգալ տներից: Այդ տարածքներով է անցնում այն հիմնական ճանապարհը, որով ֆրանսիացիները ժամանում են Իսպանիա` հանգստի համար: