«Նոր ալիք» մրցույթում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչը (տեսանյութ)

09:59 • 30.07.12

Յուրմալայում ավարտված «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի հաղթող է ճանաչվել Ռուսաստանի ներկայացուցիչ Նիլուն: Նա ստացել է «բյուրեղապակե ալիք» մրցանակն ու 50 հազար եվրո դրամական պարգևը:


Երկրորդ տեղում հայտնվել է Իտալիայի ներկայացուցիչ Կոնստանցո Դել Պինտոն և արժանացել «բյուրեղապակե ալիք» մրցանակի, և 30 հազար եվրո դրամական պարգևի:


Երրորդ տեղը բաժին է հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիա Երեմչուկին:


Մրցույթին մասնակցում էին 16 ներկայացուցիչներ` 14 երկրներից: Մասնակիցների թվում էր նաև Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանը: