Հանրահայտ Կոլիզեումը կփակվի 2-3 տարով՝ վերանորոգման նպատակով
Այսօրվանից Հռոմում սկսվում է աշխարհի ամենահայտնի պատմական հուշարձաններից մեկի` Կոլիզեում ամֆիթատրոնի վերանորոգման աշխատանքները, որոնք, ըստ մասնգետների կանխատեսման, կտևեն 2-3 տարի, գրում է ANSA գործակալությունը:
Վերանորոգման աշխատանքների ընթացքում Կոլիզեումը փակ է լինելու և զբոսաշրջիկները հնարավորություն չեն ունենա այն տեսնել: Վերջին անգամ աշխարհի ամենահայտնի անտիկ հուշարձանը վերանորոգել են 73 տարի առաջ:
Մասնգետների խոսքով ` ներկայիս աշխատանքներն ուղղակի անհարժեշտ են, քանի որ հուշարձանի ներսում տարբեր չափերի շուրջ 3000 ճեղքեր կան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը`ամֆիթատրոնի հարավային հատվածը 38 սմ-ով ներքև է իջել, ինչի հետևանքով շինությունը թեքվել է:
Իշխանությունները կարծում են, որ պատի իջեցման պատճառ են դարձել լարված երթևեկությունից առաջացած դինամիկ վիբրացիաները, քանի որ հարավային պատը գտնվում է Հռոմի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկի հարևանությամբ:
Այժմ մասնագետները պետք է մի շարք ուսումնասիրություններ անցկացնեն՝ իջեցման պատճառը պարզելու համար: Չի բացառվում նաև, որ շինության հիմքում ճեղք գոյացած լինի:
«Եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, ապա շուտով մենք կարող ենք գործ ունենալ 2 տարբեր հուշարձանների հետ, որոնք անհարժեշտ կլինի հնարավորինս շուտ վերամիավորել»,-նշել է Կոլիզեիումի տնօրեն և հնագետ Ռոզելա Ռին:
Կոլիզեումը վերանորոգելու համար կպահանջվի 25 մլն եվրո, որն արդեն տրամադրել է կոշիկի արդադրության ոլորտում հայտնի Tod’s ընկերության տնօրեն Դիեգո Դելա ՎալենԼ
Վերջինս այդ գումարը տրամադրելու դիմաց հնարավորություն է ստանում Կոլիզեումի լոգոտիպը օգտագործել 15 տարի իր արտադրանքի վրա:










