Բարենցի ծովի հատակին խաչ է տեղադրվել` ի հիշատակ «Կուրսկ»-ի ծովագնացների
Բարենցի ծովի հատակին խաչ է տեղադրվել` ի հիշատակ 2000թ.-ի օգոստոսի 12-ին խորտակված «Կուրսկ» ատոմային սուզանավի ծովագնացների, հայտնում է vz.ru-ն:
Ինչպես այսօր հայտնել է Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայության պետ Վադիմ Սերգան, խաչը ողբերգության վայրում տեղադրել են զոհված ծովագնացների հարազատները, որոնք ծով են դուրս եկել Հյուսիսային նավատորմին պատկանող «Նիկոլայ Չիկեր» փրկարար քարշակով:
Սերգան ընդգծել է, որ գաղափարը պատկանում է Ռազմածովային ուժերի վետերանների հասարակական կազմակերպությունների միջազգային ասոցիացիային:
«Հենց ասոցիացիայի պատվերով Կիևի Պատոնի ինստիտուտում պատրաստվել է 2 մ բարձրությամբ խաչ` ջրասուզման հատուկ համակարգով: Ջուրն իջեցնելիս` այն կմնա հորիզոնական դիրքով»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ատոմային սուզանավը Բարենցի ծովում խորտակվել էր 2000 թ.-ի օգոստոսի 12-ին, Սևերոմորսկից 175 կմ հեռավորության ու 108 մ խորության վրա: Անձնակազմի բոլոր 118 անդամները զոհվել են:









