Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաoդային nւժերի ամպային հաշվողական հարթակը

16:58 • 27.11.26

Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի Cloud One ամպային հաշվողական հարթակը, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի առաջատար ամպային հաշվողական հարթակը»,- ասվում է նյութում։

Գործակալության տվյալներով՝ այն որ հարթակը կոտրվել է, հայտնաբերվել է վերջին մեկ ամսվա ընթացքում համակարգի արդիականացման աշխատանքների ժամանակ։

Reuters-ի աղբյուրները նշել են, որ միջադեպը հանգեցրել է հարթակի աշխատանքի խափանման։ Գործակալությունը հայտնում է, որ կոտրման մասշտաբներն անհայտ են, սակայն այն կարող է վտանգի տակ դնել տվյալների հսկայական զանգված, մասնավորապես՝ գաղտնի տվյալներ։