Սիրիահայերի համար կազմակերպվում են արևելահայերենի դասընթացներ
ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ սիրիահայ դպրոցահասակ երեխաների և երիտասարդների համար կազմակերպել է արևելահայերենի դասընթացներ, այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից:
Հայրենիքում գտնվող սիրիահայերի առաջին խմբի (10 երեխա) դասերն սկսվել են հուլիսի 30-ին:
Ըստ հաղորդագրության՝ պարապմունքներն անցկացվում են Ստ.Շահումյանի անվան հ. 1 դպրոցում երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին՝ 9.30-13.00:
Դասերը վարում է հայոց լեզվի և գրականության հետազոտող ուսուցչուհի,փորձառու մանկավարժ, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնի ավագ դասախոս Սուսաննա Աբազյանը:
Օգոստոսին կսկսվեն նաև երկրորդ խմբի դասերը, որոնց կմասնակցեն «Արի տուն» ծրագրում ընդգրկված երեխաները:
Արևելահայերենի դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչություն կամ զանգահարել +37410585601 117 հեռախոսահամարով:









