Աշխարհի առաջին լուսանկարը կցուցադրվի Գերմանիայում
Գերմանիայի Մանհայմ քաղաքում սեպտեմբերի 9-ին «Լուսանկարի ծնունդը» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում կցուցադրվի աշխարհի ամենահին` 1826թ.-ին արված լուսանկարը, որում պատկերված է ֆրանսիական մի դաշտ, գրում է One News Page-ը:
Լուսանկարն արվել է աշխարհի ամենաառաջին լուսանկարիչներից մեկի` Նիցեֆոր Նյեպսի կողմից, և վերջին անգամ ցուցադրվել է 1898թ.-ին Լոնդոնում: Այնուհետև լուսանկարը մոռացության է մատնվել շուրջ 60 տարի, մինչև որ 1963թ.-ին ամերիկացի ակադեմիկոս Հարի Ռենսըմը գնել է այն Տեխասի համալսարանից:
2002-2003 թթ. ընթացքում լուսանկարը ճառագայթային ուսումնասիրության է ենթարկվել, ինչի արդյունքում պարզվել է, որ Նյեպսը բիտումի կամ ասֆալտի շերտ է օգտագործել լուսանկարը ստեղծելու համար: Ենթադրվում է, որ Նյեպսը խառնել է բիտումը նարդոսի յուղի հետ, որով էլ ծածկել է անագեպատ թուղթը:
Այնուհետև թուղթը դրվել է լուսանկարչական սարքին նախորդած կամերա-օբսկուրայի մեջ, որտեղից էլ 8 ժամ անց հանվել է և նարդոսի յուղի օգնությամբ մաքրվել է բիտումի ավելորդ մասերը:










