Ռուսական «Գազպրոմը»՝ աշխարհի ամենաեկամտաբեր ընկերություն. Forbes-ը հրապարակել է նոր զեկույց
Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի 2000 ամենաեկամտաբեր ընկերությունների ցուցակը՝ 2011-ի կտրվածքով, որում առաջին հորիզոնականում ռուսաստանյան «Գազպրոմ»-ն է, որն առաջ է անցել ամերիկյան ExxonMobil էներգետիկ կոնցեռնից՝ նախանցյալ տարվա առաջատարին:
2011-ին «Գազպրոմի» մաքուր եկամուտը կազմել է 44,46 մլրդ ԱՄՆ դոլար, ExxonMobil-ինը՝ 41,6 մլրդ: Ըստ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի՝ ընկերությունը ռեկորդային ֆինանսական արդյունքներ է ունեցել՝ նախանցած տարվա համեմատ իր եկամուտն ավելացնելով 23%-ով:
3-րդ տեղում է Չինաստանի արդյունաբերական և առևտրային բանկը, որի եկամուտը կազմել է 32,2 մլրդ դոլար:
Վերջերս հրապարակած նավթագազային 25 խոշորագույն ընկերությունների իր ցուցակում նույն Forbes-ը «Գազպրոմին» հատկացրել էր 2-րդ հորիզոնականը՝ առաջատար անվանելով Սաուդյան Արաբիայի Aramco-ն:
Առաջատարների տասնյակում են նաև Royal Dutch Shell-ը, Իրանի Նավթագազային ընկերությունը, PetroChina-ն, BP-ը, Pemex-ը, Chevron-ը և Kuwait Petroleum-ը:









