Հնդկաստանի կեսն առանց էլեկտրականության է մնացել

13:39 • 31.07.12

Հնդկաստանում երեքշաբթի ցերեկը զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել, որի հետևանքով 600 մլն մարդ առանց էլեկտրականության է մնացել, հայտնում է Washington Psot-ը՝ սա որակելով աշխարհի ամենամեծ էլեկտրախափանումներից մեկը:

 

Այս էլեկտրախափանումը հաջորդել է նախօրեի մեկ այլ խոշոր հոսանքազրկման, որի հետևանքով Հնդկաստանի 8 նահանգ զրկվել էր էլեկտրամատակարարումից:

 

Պատճառը 2 էներգետիկ ցանցերի խնդիրներն են, որոնքէլեկտրաէներգիա են մատակարարում Հնդկաստանի բնակչության կեսին: