Իրաքում երկու ահաբեկչության հետևանքով 20 մարդ է սպանվել
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում` շիաներով բնակեցված թաղամասում, տեղի ունեցած զույգ պայթյունների հետևանքով 20 մարդ է զոհվել, ևս 57-ը վնասվածքներ են ստացել, գրում է The Washinghton Post-ը:
Առաջին ռումբը պայթել է Կարադահ շրջանում` դառնալով 6 մարդու մահվան պատճառ: Հինգ րոպե անց մի քանի կիլոմետր այն կողմ որոտացել է 2-րդ պայթյունը, որտեղ 14 մարդ է զոհվել, 37-ը վնասավծքներ են ստացել:
Այժմ ոստիկանությունը հետաքննություն է սկսել ահաբեկչության կազմակերպիչներին հայտնաբերելու նպատակով:









