Նոր սկանդալ՝ Մադոննայի նոր համերգի նախօրեին

11:08 • 31.07.12

Լեհաստանում Մադոննայի՝ օգոստոսի 1-ին նախատեսված համերգի նախօրեին երգչուհու դեմ «խաչակրաց արշավանք» է հայտարարվել, գրում է Взгляд-ը՝ ներկայացնելով սկանդալը:
 

Վարշավայի «Երիտասարդության խաչակրաց արշավանքը» անվանումով կազմակերպությունը կոչ է անում արգելել Մադոննայի համերգը՝ նրան մեղադրելով սրբապղծության, քրիստոնեական խորհրդանիշերը անպատվելու, սեռական շեղումների և պոռնոգրաֆիայի տարածման համար:


Կազմակերպությանը հաջողվել է արդեն 40 հազար ստորագրություն հավաքել Մադոննայի դեմ:


Մադոննան Եվրոպայում առաջին անգամ է նման դիմադրության բախվում, որը փորձագետները, առհասարակ, բնորոշ չեն համարում Հին Աշխարհին: