Ով է ղեկավարում Օբամային. նոր սենսացիոն գիրք (լուսանկարներ)
New York Times-ի հետաքննող լրագրող, մի շարք սենսացիոն հրապարակումների հեղինակ Ռիչարդ Մինիթերը իր «Առաջնորդելով թիկունքից. տարակուսող նախագահը և նրա փոխարեն որոշող խորհրդականները» վերնագրով գրքում կասկածի տակ է առնում ԱՄՆ-ի նախագահի` առաջնորդ լինելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը:
Հայտնի է դարձել, որ օգոստոսի 21-ին սպասվող գրքում Մինիթերը պատմում է, որ Օբաման կես տարվա ընթացքում ինչպես է 3 անգամ հետաձգել Բեն Լադենի դեմ գործողությունը: Իսկ վերջնականապես այդ որոշմանը հակվել է միայն իր ավագ խորհրդական Վալերի Ջարեթի դրդմամբ:
Օբամայի վարչակազմի ամենամեծ ձեռքբերումը համարվող` Բեն Լադենի ոչնչացումը Մինիթերն այսպես է որակում. «Նախագահ Օբամայի մեծագույն հաջողությունը իրականում նրա մեծագույն տապալումն էր»:
Սպիտակ տունն արդեն իսկ լրագրողի բոլոր փաստարկները «մաքուր կեղծիք» է անվանել՝ ասելով, թե Օբամայի խորհրդականներից ոչ ոք նման իշխանություն չունի:
Մինիթերը Ալ-Կաիդայի դեմ ԱՄՆ-ի պայքարի մասին 3 գրքերի հեղինակ է:










