Գերմանիայի մզկիթներից մեկում զանգվածային կռիվ է ծագել իմամի անբարոյական պահվածքի քննարկումից

21:39 • 31.07.12

Գերմանիայի Մյունխեն քաղաքի մզկիթում բախում է տեղի ունեցել 50 իսլամ հավատացյալների միջև, հաղորդում է Sueddeutsche Zeitung-ը` հղում կատարելով ոստիկանությանը:


Հուլիսի 30-ի երեկոյան տեղի ունեցած բախման հետևանքով տուժել է 6 մարդ: Հինգը դանակի հարվածներ են ստացել, իսկ վեցերորդի ականջը համարյա ամբողջությամբ կծել են:


Վեճի պատճառ է դարձել աֆղանստանցի փախստականների համայնքի համար` Բավարիայի իսլամական կենտրոնում առկա հակամարտությունը, որի մասին պատմել է համայնքի անդամներից մեկը:

Նրա խոսքերով` հակամարտությունը սկսվել է նախկին իմամի պատճառով և չի հանդարտվում 2011թ-ի սեպտեմբերից:
Իսլամի հետևորդների մի մասը վրդովված է նրանով, որ ամուսնացած իմամը սիրուհի ունի: Այս անգամ իմամի անբարոյական պահվածքի շուրջ վեճը սկսվել է երեկոյան աղոթքից հետո:


Ծագած զանգվածային կռիվը հանդարտեցնելու համար գրեթե 100 ոստիկանի ներգրավվել: Իրավապահները ձերբակալել են մեկ մարդու: Ենթադրվում է, որ հենց նա է դանակով վիրավորել հինգ մարդու: