Պիկետ նախագահական նստավայրի դիմաց. «Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին»

20:55 • 31.07.12

«Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» նախաձեռնության անդամները հայտարարություն են տարածել, որում տեղեկացնում են, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 17:00-ին, նախագահական նստավայրի դիմաց տեղի կունենա պիկետ:


Նախաձեռնության անդամները հանդես կգան հետևյալ պահանջներով.

1. Արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին

2. Ազատ արձակել Տիգրան Առաքելյանին

3. Կարճել ՀԱԿ մյուս երիտասարդների' Վահագն Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Արեգ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որը դեռևս գտնվում է ՀՔԾ վարույթում։

4. Պատժել երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին։

5. Պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված ոստիակնության ծառայողներին, կեղծ ցուցմունքի դրդչություն կատարած պաշտոնատար անձանց