Իր «դերից դժգոհ» շնաձուկը գողացել է ջրասույզի 15 հազար դոլարանոց տեսախցիկը (տեսանյութ)
Շնաձկների մասնագետ Ջիմ Աբերնեթին Բահամյան կղզիներում վավերագրական ֆիլմ է նկարելիս եղել այդ կենդանիների մասին, երբ նրանցից մեկը, ըստ երևույթին «դժգոհ նմալով իր դերից», գողացել է Ջիմի թանկարժեք տեսախցիկը, գրում է NewsLite-ը:
Ռեժիսորն իր 15 հազար դոլարանոց տեսախցիկներից մեկը դրել է ծովի հատակին` զբաղված լինելով մեկ այլ գործով, երբ սարքին է մոտեցել 4.5 մ երկարությամբ վագրային շնաձուկը, վերցրել է այն իր երախի մեջ և հեռացել:
Միայն երկար ժամանակ շնաձկանը հետևելուց հետո Ջիմին հաջողվել է ետ ստանալ իր տեսախցիկը, այլ էլ այն պատճառով, որ կենդանին հոգնել է այն պահելուց և պարզապես վայր է գցել սարքը:









