Դադարեցվել է Հայաստանում սիրիացի դիվանագետի առաքելությունը
Երեւանում Սիրիայի դեսպանատունը պաշտոնապես հայտագիր է ներկայացրել Հայաստանի արտգործնախարարությանը` դեսպանության խորհրդական Մուհամադ Հոսամի դիվանագիտական առաքելությունը դադարեցնելու վերաբերյալ, այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Հյուպատոսի՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը լքելու և ընդդիմության կողմն անցնելու մասին հաղորդել էր արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը։
Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև ավելի քան մեկ տարի տեղի ունեցող բախումների հետևանքով 17.000–ից ավելի մարդ է սպանվել։









