Սիրիական ընդդիմությունը վտարանդի անցումային կառավարություն է ստեղծում

19:55 • 31.07.12

Սիրիայի անկախ ընդդիմադիրների կոալիցիան հանձնարարել է Հեյսամ ալ-Մալեհին երկրից դուրս անցումային կառավարություն ձևավորել, որի կենտրոնակայանը կլինի Եգիպտոսի մայրաքաղաքում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Ընդդիմադիրը ասել է, որ մոտ ապագայում նա խորհրդակցություններ կսկսի Սիրիայում և երկրից դուրս գտնվող ընդդիմադիրների հետ:


Նրա խոսքով, կառավարությունը ղեկավարել իրեն հանձնարարել է անկախ ընդդիմադիրների կոալիցիան, որը որևէ քաղաքական կուսակցության չի պատկանում:


Ալ-Մալեհը իրավաբան է և նախկին դատավոր, ընդդիմադիր գործունեությամբ է զբաղվում 70-ական թվականներից: