Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին պատրաստվում է սեպտեմբերի 9-ին մատուցվելիք պատարագին
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում այս տարի վերաբացումից հետո երրորդ անգամ պատարագ կմատուցվի: Վանի նահանգապետարանն արդեն սկսել է աշխատանքներն այդ ուղղությամբ:
«Գագիկ 1-ինի կողմից 915-922 թթ-ին կառուցված եկեղեցին, վերանորոգվել է 3 տարի առաջ և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը թույլատրել է եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ մատուցել»,- հիշեցնում է թուրքական Sondakika կայքը:
Արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին:
Այսօր Վանի փոխնահանգապետ Աթայ Ուսլուի գլխավորությամբ նախապատրաստական աշխատանքներին նվիրված ժողով է տեղի ունեցել:
«Վանի երկրաշարժից հետո շատերդ օգնության ձեռք մեկնեցիք: Այժմ էլ Վանում զբոսնելու եկեք: Եկեք, որ տեսնենք, թե ձեր օգնության շնորհիվ Վանն ինչպես ոտքի կանգնեց: Բոլորին հրավիրում ենք մասնակցելու Աղթամարի պատարագին»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա Ուսլուն:









