Անթալիայի օդանավակայանն ամենաթանկն է Եվրոպայում

14:15 • 01.08.12

Թուրքական Անթալիա քաղաքի օդանավակայանն ամենաթանկն է Եվրոպայում, պարզել է թուրքական VTV հեռուստաալիքը` ի պատասխան Անթալիա այցելած զբոսաշրջիկների բազմաթիվ բողոքների, որոնք դժգոհ են օդանավակայանի բարձր գներից:


Այլ օդանավակայաններից զատ, հեռուստաալիքը համեմատել է Անթալիայի օդանավակայանում վաճառվող սննդի ու խմիչքի գները Գերմանիայի խոշորագույն` Դյուսելդորֆի օդանավակայանի գների հետ, ու պարզել, որ սենդվիչն այնտեղ արժե 3.50 եվրո (մոտ 8 թուրքական լիր), մինչդեռ Անթալիայի օդանավակայանում այն արժե 10.5 լիր: Թխվածքը գերմանական օդանավակայանում արժե 1.95 եվրոյից ոչ ավել (4.5 լիր), իսկ թուրքական օդանավակայանում` 6-10 լիր:

 

Նույնիսկ ջրի մեկ շիշն արժե 4 լիր, երբ Բաթումիի օդանավակայանում այն ընդամենը 1.80 լիր է, իսկ Ստամբուլի օդանավակայանում` 2.50 լիր: