Եկատերինբուրգում նախկին ամուսինը կտրել է մրցակցի գլուխը և ձեռքին բռնած շրջել քաղաքում

15:55 • 01.08.12

Եկատերինբուրգում մի տղամարդու բռնել են արյունոտված կոստյումով, ձեռքին մարդու գլուխ բռնած շրջելիս՝ ականատեսների զանգերից հետո, հայտնում է Life News-ը:

 

Ոստիկաններին տղամարդը հանձնվել է հոժարակամ: Պարզվել է՝ նա 30-ամյա Իգոր Բուրիմովն է:

Շենքերից մեկի բակում՝ գազոնի վրա հայտնաբերվել է նաև գլխատված դիակը:

Նա պատմել է, որ իր ձեռքում այն տղամարդու գլուխն է, որին դրանից մեկ ժամ առաջ բռնել է նախկին կնոջ անկողնում: Առավոտյան նախկին կնոջ՝ Օլգայի, բնակարան եկած Իգորը դանակով հարձակվել է նրա ու նրա նոր կողակցի վրա: Կինը՝ ձեռքի վնասվածքներ ստանալով, կարողացել է փախչել: Իգորը հետապնդել է տղամարդուն, դանակահարել, կոխկրտել նրան, ապա կտրել գլուխը: Որոշ ժամանակ գլուխը ձեռքին շրջելուց հետո՝ դա իր պիջակի հետ գետն է գցել:

 

Բուրիմովի հոգեբանական փորձաքննություն է նշանակված: