Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 1-ին

16:07 • 01.08.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրում խորհրդարանական ընտրությունների օրը նշանակել է 2012 թ-ի հոկտեմբերի 1-ին:


Ինչպես տեղեկացնում է տեղեկացնում է «Новости-Грузия» գործակալությունը, այդ մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն:


Ընտրությունների օրը երկուշաբթի է, ինչը Վրաստանում ոչ աշխատանքային կհայտարարվի:


Նախագահ Սաակաշվիլին համոզմունք է հայտնել, որ առաջիկա ընտրությունները ցույց կտան Վրաստանի ժողովրդավարությունը, և քաղաքացիներին կոչ է արել ակտիվ մասնակցություն ցուցաբերել:

«Վրաստանը շատ բան է արել երկրում նախընտրական իրավիճակի բարելավման համար: Հրավիրվել են միջազգային կազմակերպությունների դիտորդներ, ստեղծվել է հանձնաժողով` ընտրողների ցուցակները ճշտելու համար, ստեղծվել է mast-Kerr համակարգը, որը մալուխային ցանցի բոլոր հեռուստաընկերությունների համար հեռարձակում կապահովի, մշակվել են կուսակցությունների վարքի նորմերը նախընտրական շրջանում»,- նշել է նախագահի մամուլի քարտուղարը: